Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Կին. ինտիմ

Կանայք իրենց առավել սեքսուալ են զգում 28 տարեկանում

Կանայք իրենց առավել սեքսուալ են զգում 28 տարեկանում

Գիտնականները պարզել են, որ կանայք իրենց ամենասեքսուալը զգում են 28 տարեկանում: The Daily Mail-ը նկատում է, որ Քեյթ Միդլթոնի քույրը՝ Պիպա Միդլթոնն ու Միլա Կունիսը հրաշալի տարիքում են:

Բազմաթիվ կանայք հաճախ են սրտնեղում իրենց ոտքերի երկարության, կրծքերի և գոտկատեղի չափերի վերաբերյալ: Սակայն ինչպես հետազոտությունը պարզել է, կանայք իրենց ամենասեքսուալն են զգում 28 տարեկանում: Նման բացահատում է արել կանանց համար հիգիենայի պարագաներ առաջարկող Lil-Lets ընկերությունը: Ֆիրմայի հետազոտողները բացահայտել են, որ բրիտանացի կանանց մեծամասնությունը գոհ է իր կազմվածքից : Նրանք 1/3-ը հայտնել է, որ եթե մարմինը ձևափոխելու հնարվորություն լիներ, իրենք կհրաժարվեին դրանից:

Կանայք ամենից շատ հպարտանում են իրենց աչքերով: Հարցված կանանց 23 տոկոսը պատասխանել է, որ աչքերն իրենց լավագույն ֆիզիկական ատրիբուտն են: 20 տոկոսը հայտնել է, որ հպարտանում է իր կրծքերով, իսկ 13 տոկոսը՝ ուղեղով:

Այն հարցին, թե մարմնի որ հատվածը կցանկանային ձևափոխել, հարցվածների 41 տոկոսը մատնանշել է ոտքերը:

Ինքնավստահության գագաթնակետին կանայք հասնում են 32 տարեկանում: Այդ տարիքին են մոդել Քելի Բրուքն ու հեռուստահաղորդավար Քերոլայն Ֆլեքը:

Նրանք հայտնել են, որ որպես կին իրենք հաճույք են ստանում գեղեցիկ հագուստներ և կրունկներով կոշիկներ հագնելուց, դիմահարդարումից և վարսահարդարումից:

2000 կանանց շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ ժամանակակից կինը համարում է, որ ինքը 4 լավ ընկեր ունի:

Lil-Lets-ի հետազոտությունը «Մենք կին ենք» արշավի մի մասն է: Այն կոչված է ոգևորելու կանանց՝ հպարտանալու իրենց կանացիությամբ:

Ավելորդ քաշը կանանց 52 տոկոսին մոտ ինքնավստահության անկման պատճառ է դառնում: Ինքնավստահության անկման մյուս պատճառներն են սիրեցյալի կողմից լքվելն ու լավ աշխատանք չգտնելը:

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. lady.mail.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ